Գերմանական «Audi» ընկերությունն իր ժամանակակից պատմության ընթացքում առաջին անգամ որոշել է արմատապես փոխել լոգոտիպը: Թեև ընդհանուր թեման ու ուրվագծերը կմնան ինչպես նախկինում, փոփոխությունները կլինեն ամենամասշտաբայինը՝ չորս օղակների հայտնվելուց հետո:
«QuttroWorld» հարթակը հրապարակել է նոր նշանների էսքիզները: «Audi»-ն մտածել է միաժամանակ երկու լոգո:
Դրանցից առաջինը նույն չորս օղակներն են, որոնք սակայն կենտրոնում չեն հատվում: Մյուսի դեպքում հատվում են միայն մեջտեղի օղակները:
Քանի որ ընկերությունում քննարկվում է երկու տարբերակ, դեռ կարելի է միայն գուշակել, բայց դժվար թե նշանները շատ տարբերվեն «ստանդարտ» մոդելներից: Հնարավոր է՝ առաջին տարբերակը նախատեսվում է e-tron մոդելների համար:
Երկրորդ տարբերակը կարող է դառնալ ամենաճոխ և թանկարժեք մոդելների լոգոն, որոնք կթողարկվեն «Horch» լեյբլի ներքո և կդառնան «Mercedes-Maybach»-ի մրցակիցը: Որոշ տվյալների համաձայն, էլիտ դասի առաջին մոդելը կլինի «Audi A8 Horch» սեդանը:
Vesti.am