«TV5 Monde» ֆրանսալեզու հեռուստաալիքը հասանլի է Հայաստանում կաբելային օպերատորների փաթեթով. Հայաստանում հեռուստաընկերության ներկայությունը ապահովվել է Հայաստանի հեռուստաընկերության և ռադիոյի հանձնաժողովի օգնությամբ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը հայտնել է, որ հեռուստաընկերությունը ներառված է հիմնական փաթեթում, որն առաջարկում են կաբելային օպերատորները:
«Մենք նպաստել ենք նրան, որ «TV5 Monde» հեռուստաալիքը ներառվի հիմնական փաթեթում, որն առաջարկում են կաբելային օպերատորները: Արդեն մի քանի ամիս է, ինչ Հայաստանի բնակիչները հնարավորություն ունեն դիտելու հաղորդումները ֆրանսերենով: Տարբեր օպերատորներ ավելացրել են ալիքն իրենց փաթեթներում տարբեր ժամանակ, սակայն հիմա կարող եմ ասել, որ հեռուստաալիքն առկա է բոլոր փաթեթներում: Մենք անգամ աշխատել ենք հյուրանոցների հետ, որպեսզի նրանք ներառեն այդ ալիքն իրենց փաթեթներում»,- ասել է նա:
Vesti.am