2018 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածուների թվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, այդ մասին հայտնում է «golos-ameriki.ru»-ն:
Նշվում է, որ Թրամփն այս ցանկում է հայտնվել ամռանը Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ պատմական հանդիպման համար:
Ընդհանուր առմամբ, այս մրցանակին է հավակնում ավելի քան 300 թեկնածու, սակայն, ինչպես վստահեցնում են աղբյուրները, Թրամփն ամենայն հավանականությամբ կընդգրկվի թեկնածուների կարճ ցանկում: Դրանում կարող են ընդգրկվել նաև Հս. Կորեայի առաջնորդը, Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:
Խաղաղության նոբելյան մրցանակակրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 5-ին:
Vesti.am









