Հոկտեմբերի 1-ից «Գվարդեյսկի» զորավարժարանում մեկնարկում են «Որոնում-2018» միջազգային մարտավարական զորավարժությունները, փոխանցում է «Regnum»-ը:
ՀԱՊԿ հետախուզական ծառայությունների և հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ մարտավարական հատուկ զորավարժություններին կմասնակցի հետախուզական ստորաբաժանումների մոտ 3 հազար ներկայացուցիչ, 500 միավոր զենք և ռազմական տեխնիկա: Մասնակցում են Հայաստանի, Բելոռուսի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի հետախույզները:
Vesti.am









