Foto

Վրաստանում այսօրվանից մասնակիորեն արգելվում է պոլիէթիլենային տոպրակների կիրառումը

Այսօրվանից Վրաստանում մասամբ արգելվում է մեկանգամյա պոլիէթիլենային տոպրակների կիրառումը: Այդ մասին տեղեկացնում է newsgeorgia.ge լրատվական կայքը:

Աղբյուրը նշում է, որ պոլիէթիլենային տոպրակներ արտադրող ընկերությունները պարտավորվում են ընկերության անվանումն ու լոգոն տպել յուրաքանչյուր տոպրակի վրա: Նշվում է նաև, որ տոպրակի հաստությունը չպետք է գերազանցի 15 միկրոմետրը:

Պոլիէթիլենային տոպրակի արտադրությունը, ներմուծումն ու արտահանումը Վրաստանում ընդհանրապես արգելվելու է 2019-ից: Դրանց փոխարինելու են գալու բիոտարալուծվող տոպրակները, որոնք, ընկնելով հողի վրա, քայքայվում են առավելագույնը 24 ամսվա ընթացքում ու չեն վնասում շրջակա միջավայրը:

Հավելենք, որ օրենքի խախտման պարագայում նախատեսվում է տուգանք՝ 200 դոլարի չափով ու ապրանքի ամբողջական բռնագրավում: