Foto

Կական կարող է վերսկսել կարիերան

Իտալական «Միլանի» ու Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Կական կարող է վերսկսել կարիերան: Այդ մասին հայտնում է «Calciomercato»-ն:

Իտալական «Մոնցիի» ղեկավարները բրազիլացուն քաջ հայտնի մարդիկ են՝ Սիլվիո Բերլուսկոնին և Ադրիանո Գալիանին: Նրանք առաջարկել են նախկին ֆուտբոլիստին վերադառնալ խաղադաշտ ու հանդես գալ «Մոնցիի» կազմում:

Ակումբը ելույթ է ունենում Իտալիայի C դիվիզիոնում:
Նախկինում հաղորդվում էր, որ Կական կարող է վերադառնալ «Միլան»՝ զբաղեցնելով ակումբի ղեկավար կազմի պաշտոններից որևէ մեը: