Հյուսիսային և Հարավային Կորեաների զինվորականները երկուշաբթիից սկսել են 2 երկրներին բաժանող ապառազմականացված գոտու՝ արևմուտքից արևելք ձգվող 4 կմ լայնությամբ հողի շերտի ականազերծումը, փոխանցում է «РИА Новости»-ն:
Ականների և չպայթած զինամթերքի վնասազերծումը կատարվում է Հյուսիսի և Հարավի բարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացման նպատակով:
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունում կարծում են, որ ապառազմականացված գոտում կարող է լինել մի քանի տասնյակ հազար ական:
Vesti.am









