«Յուվենթուսի» հարձակվող Պաուլո Դիբալան խոսել է թուրինյան թիմում և Արգենտինայի հավաքականում թիմակիցների՝ Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մասին.
«Ես աշխարհի միակ ֆուտբոլիստն եմ, ով կարող է սովորել և՛ Մեսսիից, և՛ Ռոնալդուից: Նրանց միջև տարբերություն չկա, երկուսն էլ բացառիկ են:
Կրիշտիանուի հետ աշխատանքում ինձ ամենաշատը զարմացրել է մարզումների ժամանակ նրա նպատակասլացությունը և ակտիվությունը:
Իհարկե, երբ թիմում Ռոնալդուի նման ֆուտբոլիստ կա, մյուսները գոլեր խփելու ավելի քիչ հնարավորություններ են ունենում, սակայն մեզ համար կարևորը թիմի հաղթանակն է»,- Դիբալայի խոսքը մեջբերել է «Football Italia»-ն:
Vesti.am









