Foto

Թուրքիայից ԵՄ ժամանած միգրանտների թիվն էականորեն աճել է

2018 թվականի հունվարից սեպտեմբերի կեսերը Թուրքիայից Եվրամիություն ժամանած միգրանտների թիվն էականորեն աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է «DW»–ն՝ վկայակոչելով Եվրոպական հանձնաժողովի ներքին զեկույցը, որտեղ նշվում է, որ ընդհանուր առմամբ, 2018 թվականին  Թուրքիայից ԵՄ է ժամանել գրեթե 38 700 մարդ, որը 43 տոկոսով ավելին է, քան մեկ տարի առաջ։

Թուրքական տարածքներից միգրացիայի արդյունքում հունական կղզիներում փախստականների ընդունման կենտրոնները գերլցված են եղել, հայտնում են Եվրոպական հանձնաժողովի  փորձագետները։ 2018 թվականի սեպտեմբերի կեսերին այնտեղ ավելի քան 20 հազար միգրանտներ են եղել՝ առավելագույնը 9500 մարդ տեղավորելու պարագայում։

Vesti.am