«Լիվերպուլի» լեգենդար ավագ Սթիվեն Ջերարդը կարծում է, որ այժմ մերսիսայդյան թիմի առանցքային ֆուտբոլիստը Ռոբերտո Ֆիրմինոն է.
«Ֆիրմինոն բացառիկ տաղանդ է: Նա ձգտում է ինչպես գրոհներ կազմակերպել, այնպես էլ դրանք եզրափակել: «Լիվերպուլի» մյուս հարձակվողները ևս կարևոր են, սակայն Ֆիրմինոն առանցքային նշանակություն ունի թիմի համար:
Ընդհանուր առմամբ «Լիվերպուլը» հարձակման գծի հետ կապված խնդիրներ չունի: Եթե Սալահն ու Մանեն չկարողանան խաղալ, կխաղա լավ մարզավիճակում գտնվող Սթարիջը: Պետք չէ մոռանալ նաև Օրիգիի և Սոլանկեի մասին:
Այժմ ես նայում եմ «Լիվերպուլին» և թերություններ չեմ նկատում: Այս թիմն ավելի ուժեղ է, քան այն թիմը, որում ես եմ եղել: Սա վերջին տարիների ամենաուժեղ «Լիվերպուլն» է: Միայն մեկ բան է պակասում այս կազմին՝ փորձը»,- Ջերարդի խոսքը մեջբերել է «BBC Sport»-ը:
Vesti.am









