Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը՝ Ամալ Քլունին, ՄԱԿ-ի Գլխվոր վեհաժողովում մասնակցել է լրագրողների իրավունքների պաշտպանության շուրջ քննարկմանը, փոխանցում է «ТАСС»-ը:
Ելույթի ժամանակ Քլունին հիշեցրել է ռոհինջա ժողովրդի դրությունը լուսաբանած երկու լրագրողի մասին, որոնց Մյանմարի իշխանությունները յոթ տարվա ազատազրկման են դատապարտել:
«Աուն Սան Սու Չժին բոլորից լավ գիտի, թե ինչ բան է Մյանմարում քաղբանտարկյալ լինելը: Բայց այսօր հենց նրա ձեռքում է իրենց ազատության, երեխաներին միանալու, մամուլի ազատության և ճշմարտության բանալին»-հայտարարել է Ամալ Քլունին:
Vesti.am









