«Facebook» սոցկայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի և «Tesla»-ի ղեկավար Իլոն Մասքի կարողությունը սեպտեմբերի 28-ին նվազել է 3,5 մլրդ դոլարով, գրում է «Bloomberg»-ը:
Մասքը կորցրել է 1,5 մլրդ դոլար այն մասին հաղորդագրություններից հետո, որ ԱՄՆ արժեթղթերի և բորսաների դաշնային հանձնաժողովն իր դեմ դատական հայց է ներկայացրել: «Tesla»-ի ղեկավարին մեղադրում են բաժնետերերին մոլորեցնելու մեջ՝ ընկերության բոլոր բաժնետոմսերը գնելու մասին հայտարարության հետ կապված:
Ցուկերբերգը մեկ օրում 2 մլրդ դոլարից է զրկվել, երբ «Facebook»-ը խոստովանեց սոցկայքում անվտանգության հետ կապված խնդրի մասին, որը շուրջ 50 մլն օգտահաշվի հետ է առնչվել:
Vesti.am