Foto

ԵՄ-ն դեմ է պատժամիջոցների քաղաքականությանը. Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ ԵՄ-ն կողմ չի արտահայտվի պատժամիջոցների և մաքսատուրքերի կիրառմանը որպես ներքին քաղաքականության գործիքներ, փոխանցում է «Газета»-ն:

«Միջազգային հարաբերություններում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում, բոլոր կողմերը պետք է պաշտպանեն միջազգային հարաբերությունների համատեղ մշակված սկզբունքները», - ասել է արտգործնախարարը՝ Չինաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ:

Նա նաև ընդգծել է, որ Գերմանիայի և Չինաստանի դիրքորոշումը համընկնում է ազատ առևտրի, կլիմայի փոփոխության և Իրանի միջուկային խնդրի հարցերում:

Vesti.am