Աշխարհում առաջին թռչող ավտոմեքենաների նախնական պատվերները Terrafugia ամերիկյան ընկերությունը կսկսի ընդունել այս տարվա հոկտեմբերին, իսկ դրանց մատակարարումը 2019-ին է նախատեսվում: Նշենք, որ Terrafugia-ն պատկանում է չինական Geely ավտոկոնցեռնին:
Ըստ նախնական տվյալների՝ ավտոմեքենան հիբրիդային բենզինաԷլեկտրական թռչող սարք, որը երկու մարդու միայն կարող է տեղավորել:
Նշենք, որ թռիչքի ռեժիմից անցումը ցամաքային երթևեկության տևում Է ընդամենը մեկ րոպե, սակայն հավելենք նաև, որ մեքենային երկինք բարձրանալու և վայրԷջք կատարելու համար անհրաժեշտ Է թռիչքավայրԷջքային հատուկ գոտի:
Հավելենք, որ թռչող ավտոմեքենաների առաջին խմբաքանակը վաճառվելու Է ԱՄՆ-ում: Իսկ թե որքան կարժենա մեքենան, դեռևս հայտնի չէ:
https://youtu.be/wHJTZ7k0BXU