Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի վաղ առավոտյան կմեկնի Բաքու, այնուհետև Դուշանբե, որտեղ տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը: Ինչպես հայտնում է «Риа Новости»-ն՝ այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ադրբեջանում ՌԴ նախագահը մասնակցելու է ՌԴ-ի և Ադրբեջանի շրջանների IX համաժողովին: Նա նաև Ձյուդոյի աշխարհի առաջնության շրջանակում մասնակցելու է մի շարք մրցումների, որն այժմ անց է կացվում Բաքվում:
«Վաղը երեկոյան նախագահն արդեն կլինի Դուշանբեում և կմասնակցի ոչ պաշտոնական ճաշին, իսկ մյուս օրը կկայանան ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի շրջանակում բոլոր միջոցառումները»,- ասել է Պեսկովը:
Vesti.am









