Չեմպիոնների լիգայի վերջին 3 խաղարկությունների գավաթակիր Մադրիդի «Ռեալը» 2018-19թթ. խաղարկությունում իր առաջին հանդիպումն անցկացնելու է այսօր՝ հյուրընկալելով «Ռոմային»:
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին այդ հանդիպման համար հայտավորել է 19 ֆուտբոլիստի.
Դարպասապահներ՝ Կեյլոր Նավաս, Կիկո Կասիլյա, Տիբո Կուրտուա:
Պաշտպաններ՝ Դանի Կարվախալ, Սերխիո Ռամոս, Ռաֆայել Վարան, Նաչո, Մարսելո:
Կիսապաշտպաններ՝ Թոնի Կրոս, Լուկա Մոդրիչ, Կազեմիրո, Լյորենտե, Ասենսիո, Իսկո, Սեբալյոս:
Հարձակվողներ՝ Մարիանո, Բենզեմա, Բեյլ, Լուկաս Վասկես:
Հավելենք, որ G խմբի առաջին տուրի «Ռեալ»-«Ռոմա» հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 23:00-ին:
Vesti.am









