Foto

Թրամփին խորհուրդ են տվել զգույշ լինել սեփական ցանկություններում

ԱՄՆ սենատի՝ հետախուզության հանձնաժողովի նախագահի տեղակալը՝ դեմոկրատ Մարկ Ուորները, խորհուրդ է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին զգույշ լինել սեփական ցանկություններում, փոխանցում է «Газета»-ն:

«Զգույշ եղե՛ք, երբ ինչ-որ բանի մասին եք մտածում», - ասել է սենատոր Ուորները:

Խոսքը Թրամփի ցանկության մասին է՝ գաղտնազերծել փաստաթղթերի մի մասը, որոնք վերաբերում են Ռուսաստանի հնարավոր միջամտությանը 2016 թվականի նախագահական ընտրություններին: Մասնավորապես, այդ փաստաթղթերը, ըստ Թրամփի, կօգնեն բացահայտել Հետաքննության դաշնային բյուրոյի բացթողումները:

Vesti.am