Սիրիայում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում Հալեպի նահանգային խորհրդի կազմում ընդգրկվել է երկու հայազգի գործիչ՝ Շահե Մինասյանն ու Մարիա Գաբրիելյանը, հայտնում է «Գանձասարը»՝ հղում անելով ընտրությունների դատական բարձրագույն հանձնախմբի տարածած ընտրական արդյունքներին։
Հայտնի է, որ Մարիա Գաբրիելյանն ընտրություններին մասնակցել է որպես Բերիոյ Հայոց Թեմի Ազգային Առաջնորդարանի թեկնածու, իսկ Շահե Մինասյանը՝ որպես սիրիական «Բաաս» կուսակցության անդամ։
Ընդհանուր առմամբ, Սիրիայում անցկացված ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 6 հայազգի թեկնածու։
Նշենք, որ այս ՏԻՄ ընտրությունները Սիրիայում 2011-ից ի վեր շարունակվող պատերազմի ընթացքում առաջինն էին: