Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնում ստացվել էր օպերատիվ տվյալ, որ Առինջի բնակիչ 33 և 29 տարեկան երկու երիտասարդներ համացանցի միջոցով ձեռք են բերում առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ, որոնք մասնատում են փոքր չափաբաժինների և տեղադրելու միջոցով դրանք իրացնում Երևանի տարբեր տարածքներում։
Նոյեմբերի 28-ին` ժամը 20.40-ի սահմաններում, Երևանի Ղափանցյան փողոցում նրանք ձերբակալվեցին, իսկ 29-ամա երիտասարդի վարած մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք:
33-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեցին ընդհանուր 47,5 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ 10 գրամ մարիխուանայի, 4,5 գրամ մեթամֆետամինի, 3 գրամ կոկաինի, 30 գրամ հերոինի նմանվող զանգվածներ և «Մեթադոն» գրառմամբ հոգեմետ 100 դեղահաբ։
Երկուսն էլ կալանավորվել են։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են









