Փետրվարի 10-ին, «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական կենտրոնում «Ռուսաստանում ծայրահեղականության և քսենոֆոբիայի կանխարգելում» թեմայով կլոր-սեղան քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցել են պետական ազգային քաղաքականության տեղեկատվական աջակցության հարցերով հանձնաժողովի անդամները՝ ՌԴ միջազգային հարաբերությունների նախագահի գլխավորությամբ: Ինչպես հայտնի է, հանձնաժողովը գլխավորում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
«Արմատական ազգայնականությանը, ծայարահեղականությանը և քսենոֆոբիային հակազդելու հարցերը Ռուսաստանի համար սուր և արդիական բնույթ են կրում: 146 միլիոն բնակիչների թվում այս մեծ երկրում ապրում են 200-ից ավելի ազգեր, էթնիկ խմբեր և ազգություններ:
Բոլորիս հայտնի է, որ 2016թ. շատ հարցերում դժվար տարի է լինելու մեր երկրի համար: Այդ հարցերից են տնտեսական ճգնաժամը, համապատասխան սոցիալական լարվածությունը, ակտիվ իրավիճակը արտաքին քաղաքականության մեջ գլոբալ ահաբեկչության սպառնալիքը և մի շարք այլ կարևոր խնդիրներ: Ավաղ, նման պայմաններում «ազգային քարտեզի» խաղարկումը, իրավիճակի արհեստական լարումը և ապակայունացումը կարող են շահարկվել մի շարք քաղաքական թշնամիների և սադրիչների կողմից»,- ընդգծել է Արա Աբրահամյանը:
Ըստ նրա՝ նման սպառնալիքներից և ռիսկերից խուսափելու համար այսօր անհրաժեշտ է ամրապնդել քաղաքացիական հասարակությունում գոյություն ունեցող կառույցները և ազգային խմբերում տարբեր ուժերն ու ազդեցության գործիքները:
«Միջազգային հարաբերությունների խորհուրդը՝ ՌԴ նախագահի գլխավորությամբ, մասնավորապես՝ մեր հանձնաժողովը, պատրաստ է աջակցել հասարակական այն ուժերի միավորմանը, որոնք պատրաստ են աշխատել միջազգային միասնության պահպանման համար»,-ընդգծել է նա:
Մանսավորապես նա նշել է, որ Հանձնաժողովը շարունակելու է ակտիվ աշխատել հասարակական դաշտում, հրավիրել Քննարկման ակումբի կանոնավոր նիստեր, անցկացնել իրավիճակների մշտադիտարկում ազգային քաղաքականության ոլորտում, թողարկել տարբեր մեթոադական և տեղեկատվական նյութեր, կազմակերպել հատուկ վարպետաց դասեր լրագրողների, բլոգերների և փորձագետների համար, անցկացնել ասուլիսներ (այդ թվում նաև վիդեո միացումներ) և լուսաբանման միջոցառումներ Ռուսաստանի տարբեր շրջաններում:
Իր հերթին, հանձնաժողովի նախագահի տեղակալը՝ Մարդու իրավունքների մոսկովյան բյուրոյի տնօրեն Ալեքսանդր Բրոդը, ներկայացրել է վերլուծական զեկույց՝ «2015թ. Ռուսաստանում ագրեսիվ քսենոֆոբիա և արմատական ազգայնականություն» թեմայով:
«2014թ. վերջնական զեկույցում մենք հանգեցինք այն եզրակացության, որ ռասիզիմը, ագրեսիվ քսենոֆոբիան և ազգայնականությունը նվազմել են: Այս միտումը շարունակվել է նաև 2015թ. ընթաքում»,-ասել է Ալեքսանդր Բրոդը:
Նա այդ փաստը կապում է 2 հիմնական միտումների հետ՝ առաջին հերթին հայրենասիրության մթնոլորտի աճի, որը նպաստել է միասնական հասարակությանը և երկրորդ՝ բողոքի ցույցերի՝ ուղղված դեպի արևմուտք (Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ) և արտերկրի այլ հակամարտության գոտիներ:
«2015թ. նկատվել է այլազգի քաղաքացիների վրա հարձակումների թվի նվազում»,-նշում է Բրոդը: Նրա խոսքով, անցյալ տարի արձանագրվել է ագրեսիվ ծայրահեղականության և քսենոֆոբիայի առնվազն 32 դեպք: Այնինչ, 2014թ. իրավապահներն արձանագրել էին 50 դեպք: Կատարված հարձակումների հետևանքով մահացել է 13 մարդ և հայտնի է ծանր վնասվածքների 17 դեպք:
Ռուսաստանի հայերի միություն