Vesti.am-ն այսօր գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե ցանքատարածքներում կաթիլային համակարգի ներդրումն ի՞նչ վիճակում է գտնվում: Նա նշեց, որ քանի որ հողը սեփական է, կա այգետեր, որ տնօրինում է այդ հողը, հետևաբար՝ ինքն է որոշում, թե ինչպես ոռոգի իր հողատարածքը:
Հարց ուղղեցինք նաև, թե հնարավոր է գա այնպիսի մի օր, երբ պետությունը սուբսիդավորի գյուղացուն, որ պարտադրի կաթիլային համակարգի ներդնել իր հողատարածքում: «Տեսականորեն դա կարող է անել դիվերսիֆիկացված սակագներ ներմուծելուց հետո: Բայց այնպես չէ, որ դա միանշանակ լուծում է, քանի որ մշակաբույսեր կան, որ չես կարող կաթիլային համակարգով ոռոգել, պետք է անձրևացման համակարգ կիրառես»,- նկատեց նա:
Vesti.am









