Արամ Ղազարյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները՝ շնորհակալություն հայտնելով կառույցների միջև համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար։
Կարևորվել է մասնագիտական փորձի փոխանակման, կարողությունների ամրապնդման և արտակարգ իրավիճակների կանխարգելման ուղղություններով երկկողմ աշխատանքը։
ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենը ընդգծել է, որ միջազգային համագործակցությունը և արդյունավետ լուծումների ներդրումը նպաստում են ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացմանը՝ աղետների ռիսկի կառավարման, բնակչության պաշտպանության, արտակարգ իրավիճակների արձագանքման և մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու տեսանկյունից։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդ, ոստիկանության հրամանատար Վենսան Էհրարդն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության հետ ուղիղ երկխոսությունը չափազանց կարևոր նշանակություն ունի։
Քննարկել են նաև ճգնաժամային և օպերատիվ համակարգման ոլորտների, աղետների ռիսկերի կառավարման, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ապահովմանն ուղղված հարցեր։
Կողմերը բաց և կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել։









