Foto

Լուկաս Մոուրան՝ ԱՊԼ օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Լոնդոնյան «Տոտենհեմի» կիսապաշտպան Լուկաս Մոուրան ճանաչվել է Անգլիական պրեմիեր լիգայի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այդ մասին ասվում է մրցաշարի թվիթերյան միկրոբլոգում:

Մոուրան օգոստոսին «Տոտենհեմի» երեք հանդիպումներում խփել է երեք գոլ՝ երկուսը «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասին, մեկը՝ «Ֆուլհեմի»:

Vesti.am