Foto

Նեյմարը նշանակվել է Բրազիլիայի հավաքականի ավագ

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը նշանակվել է ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականի ավագ: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն:

Այս ամռանը Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապով հանդես էին գալիս տարբեր ֆուտբոլիստներ:

«Նորից նշանակվել եմ հավաքականի ավագ, քանի որ շատ բան եմ սովորել, հասկացել եմ, որ պատասխանատվության զգացումը օգտակար կլինի ինձ համար»,- ասել է Նեյմարը:

26-ամյա Նեյմարը նախկինում ևս եղել է Բրազիլիայի հավաքականի ավագը, սակայն հետագայում հրաժարվել է թևկապից:

Vesti.am