Foto

Սերենա Ուիլյամսը դուրս է եկել «US Open»-ի եզրափակիչ

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը դուրս է եկել ԱՄՆ-ի Բաց առաջնության եզրափակիչ:

Կիսաեզրափակչում Ուիլյամսը երկու սեթում հաղթել է մրցաշարի 19-րդ ռակետ, լատվիացի Անաստասիա Սևաստովային 6:3, 6:0 հաշվով:

Խաղը 1 ժամ 7 րոպե է տևել: Ուիլյամսը 1 կրկնակի սխալ է թույլ տվել և իրացրել 10 հնարավոր բրեյք-փոինթներից 5-ը: Սևաստովայի ակտիվում 1 էյս կա, 2 կրկնակի սխալ և 1 իրացրած բրեյք 2-ից:

Ուիլյամսը շատ մոտ է «Մեծ սաղավարտի» մրցումներում նվաճած տիտղոսների քանակով բոլոր ժամանակների ռեկորդակիր Մարգարետ Կորտին հասնելուն (24):

Եզրափակչում Սերենան կմրցի Ճապոնիայի ներկայացուցիչ Նաոմի Օսակայի հետ:

Vesti.am