Ռուսաստանի Դաշնությունը չեղարկել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված ԱՊՀ միջպետական հետախուզումն իր տարածքում,հաղորդում է «Интерфакс»-ը:
«2008թ. Երևանում մարտի 1-ի դեպքերի համար մեղադրվող Հարությունյանի վերաբերյալ նյութերի ուսումնասիրությունից հետո որոշվել է ՌԴ տարածքում չեղարկել նրա նկատմամբ հետախուզումը»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Նա մանրամասնել է, որ այսպիսով՝ ՌԴ տարածքում նախկին նախարարին ոչինչ չի սպառնում: Բայց եթե Հարությունյանը հայտնվի ԱՊՀ երկրներից որևէ մեկում, նրան կարող են ձերբակալել ու արտահանձնել Հայաստանին:
Աղբյուրը հավելել է, որ պաշտպանության նախկին նախարարի ձերբակալման ու արտահանձնման վերաբերյալ դիմումը Մոսկվան վերջերս է ստացել և ոչ թե ՀՀ գլխավոր դատախազությունից, այլ միջպետական հետախուզման գծով:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը մեղադրվում է 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու համար:
Vesti.am









