Foto

Թրամփը Պուտինի հետ հանդիպումն իր կյանքի լավագույն հանդիպումներից մեկն է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կյանքի լավագույն հանդիպումներից մեկը եղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Հելսինկիում: Այդ մասին նա ասել է Բիլլինգս քաղաքում, հանրահավաքի ժամանակ, փոխանցում է «Газета»-ն:

ԱՄՆ նախագահը ելույթի ժամանակ նշել է, որ երբ նա հանդիպում էր ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ, բոլորը նախատում էին նրան, որ «շատ չար էր», իսկ Պուտինի հետ հանդիպմանը, հակառակը, «շատ բարի»:

«Իմ լավագույն հանդիպումներից մեկը եղել է Վլադիմիր Պուտինի հետ: Նրանք ցանկանում էին, որ ես մենամարտ անցկացնեմ: Մենք հրաշալի հանդիպում ենք ունեցել», - ընդգծել է Թրամփը: