Foto

ՀՀ ղեկավարության փոփոխությունը չի ազդել Մոսկվայի և Երևանի ռազմատեխնիկական համագործակցության վրա

«Հայաստանի ղեկավարության փոփոխությունը չի ազդել Մոսկվայի և  Երևանի ռազմատեխնիկական համագործակցության վրա»,- հայտնել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը, հաղորդում է «РИА Новости»-ն:

Նրա խոսքով, Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը կառուցվում է հաստատված ծրագրի համաձայն: Նա նշել է, որ Հայաստանում ղեկավարության փոփոխությունը որևէ կերպ չի ազդել երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության վրա: Շուգաևը վստահեցրել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված բոլոր պայմանագրերը ուժի մեջ են:

Vesti.am