Foto

ՀՀ-ԵՄ գործընկերության կիրարկումն ապահովող հանձնաժողովի նիստին քննարկվել են փաստաթղթի՝ առևտրին առչնվող գլուխները

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կայացել է հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀԸԳՀ առևտրին առնչվող գլուխները:

Այդ մասին տեղեկացնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Նիստին որպես հիմնական զեկուցող հանդես է եկել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, ով ներկայացրել է առևտրի ոլորտում ճանապարհային քարտեզի նախագծի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը: Նիստի մասնակիցները անդրադարձել են առևտրի ոլորտում իրենց մարմիններին առնչվող պարտավորությունների կատարման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Այնուհետև քննարկվել են միջգերատեսչական հանձնաժողովի հետագա աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: