Ճապոնիայի և Չիլիի հավաքականների միջև նշանակված ընկերական խաղը, որը պետք է կայանար ուրբաթ` սեպտեմբերի 8-ին, Սապորոյում, չեղարկվել է երկրաշարժի պատճառով: Այդ մասին հայտնում է Ճապոնիայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ խաղը չեղարկվել է, քանի որ հնարավոր չի եղել բոլոր երկրպագուների համար անվտանգություն ապահովել:









