ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին: Այդ մասին Գրիգորյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում.
«Օգոստոսի 31-ին Անվտանգության խորհրդի գրասենյակում ընդունեցի Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին։
Ողջունելով հյուրին` բարձր գնահատեցի մեր երկրների միջև ամենատարբեր ոլորտներում համագործակցության ամուր հիմքերն ու հարուստ պատմությունը։ Հանդիպմանն անդրադարձանք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Քննարկեցինք Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների, դրանց հետ կապված նոր որոշումների ու պարենային անվտանգության վրա դրանց ազդեցության հիմնահարցերը։









