«Վրաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, և դա մեծ ձեռքբերում է», - նման հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է վրացական Առաջին ալիքը։
Նա ընդգծել է, որ Վրաստանի ու Ադրբեջանի համատեղ տարածաշրջանային նախագծերն ունեն միջազգային ու պատմական նշանակություն։
«Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կարող ենք մեծապես յուրացնել տարածաշրջանային նախագծերի մեր ամբողջ ներուժը։ Ուրախ եմ, որ աճում է մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը։ Այս տարի սպասվում է, որ այն կմոտենա 1 միլիարդի, սակայն կարծում եմ, որ սա դեռ ներուժի ամբողջական յուրացումը չէ», - ասել է Բախտաձեն: