Foto

Պաշտոնական. «Բարսելոնան» համալրվեց պաշտպանով

Ուրուգվայի երիտասարդական հավաքականի և «Բոստոն Ռիվերի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն կարիերան կշարունակի «Բարսելոնայում»:

Կատալոնացիները 19-ամյա ֆուտբոլիստի հետ 5 տարվա պայմանագիր են կնքել և 100 մլն եվրո հրաժարագին սահմանել նրա համար: Ուրուգվայցու համար «Բարսելոնան» վճարել է 1.7 մլն եվրո, բայց բոնուսների հաշվին կարող է վճարել մինչև 5.2 մլն եվրո:

Ֆուտբոլիստը հանդես կգա «Բարսելոնայի» երկրորդ թիմում: Գլխավոր թիմում խաղալու պարագայում նրա հրաժարագինը 200 մլն եվրո կդառնա:

Vesti.am