Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին իր ֆուտբոլիստներին արգելել է օգտագործել մրգային հյութեր:
Այդպիսով, իսպանացին ավելի է խստացրել ֆուտբոլիստների դիետան: Արսեն Վենգերի օրոք Արսենալի ֆուտբոլիստները չէին օգտագործում կարտոֆիլ, կետչուպ և շոկոլադ:
«Mirror»-ի փոխանցմամբ, Էմերին կարծում է, որ մրգային հյութերի մեջ շաքարը շատ է և իր ֆուտբոլիստներին խորհուրդ է տվել սովորական ջուր խմել: Նշենք, որ մարզիչն ավելացրել է նաև մարզումների քանակը:
Vesti.am









