Foto

«Լիվերպուլի» ֆուտբոլիստները գազարով տորթ են թխել թիմակիցների համար. տեսանյութ

Վերջերս «Լիվերպուլում» կայացած մարզման ժամանակ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը տղաներին 4 խմբի է բաժանել, ովքեր մրցել են մինի-մրցաշարում:

Գերմանացի մասնագետը պարտված թիմի համար հետևյալ պատիժն է սահմանել. գնալ ակումբի խոհանոց և գազարով տորթ թխել. այնքան, որ բավականացնի մնացած բոլոր ֆուտբոլիստներին և ակումբի աշխատակազմին:

Խոհանոց ուղևորված անհաջողակների թվում են եղել Վիրջիլ վան Դեյկը, Էնդի Ռոբերտսոնը, Նաբի Կեյտան, Կերտիս Ջոնսն ու Դանիել Սթարիջը:

Vesti.am