Foto

Պատգամավորի խափանման միջոցը չի փոխվի

Կիևի Շևչենկովսկու շրջանային դատարանը հրաժարվել է փոփոխել Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյի խափանման միջոցը՝ մերժելով տնային կալանքի խնդրագիրը: Այդ մասին գրում է «РИА Новости» լրատվականը:

ԸստՈւկրաինայի Գլխավոր դատախազության՝ Սավչենկոն և նրա կողմնակիցները մտադիր էին ահաբեկչություն իրականացնել Ռադայում, ինչպես նաև կառավարական թաղամասում, ինչի համար գործողությունների ծրագիր էին կազմել: Նշենք, որ պատգամավորին 5 տարուց մինչև ցմահ ազատազրկում է սպառնում:

Հիշեցնենք, որ Սավչենկոն դեռևս 2016-ին ձերբակալվել էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից՝ մեղադրվելով Դոնբասում լրագրողի սպանության մանակցության մեջ: Բայց արդեն 2016-ի տարեվերջին ՌԴ նախագահը վերջինիս ներում էր շնորհել, ինչից հետո Սավչենկոն հայրենիք էր վերադարձել ու հայտարարել իր՝ նախագահ դառնալու պատրաստակամության մասին: