Foto

Վրաստանի վարչապետը կայցելի Ադրբեջան

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն  օգոստոսի 30-ին կայցելի Ադրբեջան: Հաղորդում է «Новости-Грузия»-ն՝ վկայակոչելով Վրաստանի կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությանը:

«Այցը տեղի կունենա օգոստոսի 30-ին: Այն կլինի վարչապետի պաշտոնական այցը»,- ասել է ղեկավարույթան մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Այցի մասին այլ մանրամասներ, ինչպես նաև օրակարգը, չեն հաղորդվում:

«Грузиa Online»-ի հաղորդմամբ Ադրբեջանը Վրաստանի խոշորագույն գործընկերներից է: Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը նախորդ տարի կազմել է 882 միլիոն դոլար: