Foto

Ամենախոշոր բացահայտումները դեռ չեն արվել. Վանեցյան

«100 օրվա ընթացքում պետական բյուջե վերականգնված գումարի չափը 8-9 անգամ գերազանցում է 2017 թվականին պետական բյուջե վերականգնված գումարի չափը», - այսօր՝ օգոստոսի 16-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

ԱԱԾ տնօրենը պնդեց՝ ամենախոշոր բացահայտումները դեռ չեն արվել՝ ընդգծելով, որ չի անդրադառնալու ԱԱԾ-ի նախկին գործունեությանը.

«ԱԱԾ–ի մասին խոսելու եմ 2018 թվականի մայիսի 10-ից սկսած՝ այն օրվանից, երբ նշանակվել եմ ԱԱԾ տնօրեն։ Ես քաղաքական գործիչ չեմ, քաղաքական հայտարարություններ չեմ անում»։

Vesti.am