«Երևանի ավագանու ընտրությունները լինելու են ՀՀ-ում նախադեպ չունեցող ընտրություններ»: Այդ մասին օգոստոսի 16-ին, Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
«Վարչապետից ունեմ համապատասխան հանձնարարական, որպեսզի ապահովեմ թափանցիկ ընտրություններ: Ես ձեզ վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում լինելու են նախադեպ չունեցող ընտրություններ»,- հայտարարեց ոստիկանապետը:
Օսիպյանը վստահեցրեց՝ ընտրակաշառքի դեպքերը բացառվելու են.
«Նման դրսևորումներ լինելու դեպքում և՛ տվողը, և՛ վերցնողը, և՛ ոստիկանության այն աշխատակիցը, ում տեսադաշտում այդ ամենը կատարվել է, կենթարկվեն պատասխանատվության»,- ամփոփեց Վալերիյ Օսիպյանը:
Vesti.am









