«ՀՀ ոստիկանությունը եղել է և այժմ էլ ուժեղ է»: Այդ մասին օգոստոսի 16-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը` անդրադառնալով օրերս նույնասեռականների ու ոստիկանության ծառայողների միջև եղած միջադեպին:
«Եթե ոստիկանությունը 1-2 քաղաքացու նկատմամբ հանդուրժողականություն է դրսևորել և նրանք, օգտվելով առիթից, մուտք են գործել ոստիկանական բաժանմունք կարելի՞ է ենթադրել, որ ոստիկանությունը տվյալ պահին թույլ է: ՀՀ ոստիկանությունը եղել է և այդմ էլ ուժեղ է և ունակ է պաշտպանել և՛ իրեն, և՛ ՀՀ քաղաքացիներին», - ասաց Վալերիյ Օսիպյանը:
Նա նշեց, որ միջադեպի վերաբերյալ ծառայողական քննություն անցկացնելու պատճառ դեռևս չի տեսնում:
Vesti.am









