Այսօր, Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտարարեց, որ Մարտի 1-ի գործով կհարցաքննվի նաև ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման մասին էլ Սասուն Խաչատրյանն ասաց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի Վերաքննիչ դատարանի որոշումը, և Քոչարյանն անազատության մեջ կհայտնվի:
«Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշումն ապօրինի է: Ես երբեք ինձ թույլ չեմ տա մյուս իրավաբանի դրսևորած գործունեությունը որակել տգիտություն կամ անգրագիտություն, ինչպես Քոչարյանի պաշտպանական կողմն է նման հայտարարություններ անում»,- ընդգծեց նա:









