Foto

Ավստրալիայի հարավ-արևելքում 80-ից ավելի անտառային հրդեհ է մոլեգնում

Շուրջ 650 մարդ և ավելի քան 40 միավոր ավիացիա են գործի դրված Ավստրալիայի հարավ-արևելքի Նոր Հարավային Ուելսի նահանգում մոլեգնող անտառային հրդեհների դեմ մղվող պայքարում, «Twitter»-ում հայտնել Է տեղի հրշեջ ծառայությունը, փոխանցում է «РИА Новости»-ն:
Նահանգի տարածքում գրանցվել Է 81 հրդեհ, որոնցից 38-ն առայժմ չի հաջողվել մեկուսացնել:
«Գրեթե 650 հրշեջ շարունակում է հրդեհների մարման աշխատանքը, նրանց օգնում Է ավելի քան 40 միավոր ավիացիոն տեխնիկա»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Vesti.am