Foto

Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը Ֆրեզնոյում կբացվի օգոստոսի 31-ին

Ֆրեզնոյում Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանում վերջին նախապատրաստական աշխատանքներն են տարվում:
 
Տուն-թանգարանի պաշտոնական բացումը նախանշված է օգոստոսի 31-ին՝ Սարոյանի ծննդյան 110-րդ տարեդարձի օրը:
 
Թանգարանում հավաքված կլինի գրողի թվայնացված ամենամեծ արխիվը, ու կդառնա լավագույն վայրը ուսանողների և Սարոյան ուսումնասիրողների համար:
Նշենք, որ «Ռենեսանս» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը 2016 թվականին ձեռք է բերել Վիլյամ Սարոյանի տունը, որը հանվել էր աճուրդի: «Ռենեսանսի» հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը հիմնել է «Սարոյան հաուս» նախագիծը` ցանկանալով գրողի տունը վերածել թանգարանի:
Vesti.am