Foto

Վրաստանը «երկրորդ շանս» է տալիս իրենից հրաժարվածներին

Վրաստանի այն հայերը, ովքեր զրկվել են Վրաստանի քաղաքացիությունից՝ հայկական անձնագիր ձեռք բերելու պատճառով, կարող են վերականգնել նաև վրացական անձնագիրը: Այդ մասին տեղեկացնում է «Sputnik Армения»-ն:

Աղբյուրը նշում է, որ նման մտադրություն ունեցող քաղաքացիները պետք է դիմեն Վրաստանի պետական ծառայությունների զարգացման գործակալություն ու համապատասխան դիմում ներկայացնեն:

Նկատենք, որ «Քաղաքացիության մասին» օրենքում տեղ գտած փոփոխություններն ու լրացումներն այսօր արդեն ուժի մեջ են մտել: Ըստ այդ փոփոխությունների՝ Վրաստանի նախկին քաղաքացիներն այս տարվա օգոստոսի 15-ից մինչև 2020-ի դեկտեմբերի 31-ը կարող են դիմել համպատասխան ծառայությանը՝ քաղաքացիությունը վերականգնելու համար:

Նշենք, որ Վրաստանի քաղաքացիությունից հրաժարվածների մեջ մեծ թիվ են կազմում այն հայերը, ովքեր, հիմնականում, Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելու համար հայկական քաղաքացիություն էին ձեռք բերել: