Foto

Ալավերդցի պղնձագործը՝ ռուսական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում. տեսանյութ

Ալավերդիցի պղնձագործ Արկադի Մղդսյանը հայտնվել է ռուսական «РИА Новости» գործակալության ուշադրության կենտրոնում: Լրատվականն անդրադարձել է այն տեսանյութին, որտեղ Մղդսյանը ձեռքը տանում է դեպի նոր ձուլված տաք պղինձը:

Նա գործակալությանը պատմել է, որ ձեռքով տաք պղձին կպչելը տարիների ավանդույթ է:

«Այն, ինչ դուք հնարք եք անվանում, մեզ համար սովորական մի բան է, որը փոխանցվում է աշխատանքային սերունդներին: Ձեռքը դեպի նոր ձուլված պղձին տանելն ու հոսող տաք մետաղի շիթը ձեռքով կտրելը նորություն չէ մեզ համար»,- ասել է Մղդսյանը:

Նա ավելացրել է նաև, որ մետղաձուլական վառարանի մոտ հատուկ համազգեստով պետք է լինեն՝ հնարավոր այրվածքներից խուսափելու համար: «Եվ հենց այդ պատճառով ես մերժում եմ բազմաթիվ հեռուստաընկերությունների խնդրանքը՝ կրկնել այդ հնարքը, վտանգավոր է»,- նկատել է տեսանյութի հերոսը, որը համացանցում արդեն մեկուկես միլիոնից ավելի դիտում ունի:

https://www.youtube.com/watch?v=exLfmKPLte8