ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի
Արմեն Ղևոնդյանը նշանակվել է Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ասված է նախագահի օգոստոսի 15-ի
հրամանագրում.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արմեն ՂԵՎՈՆԴՅԱՆԻՆ նշանակել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մինսկ)»:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Օլեգ Եսայանը հետ է կանչվել Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Օլեգ Եսայանին հետ կանչել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:
Vesti.am