Foto

Զիդանը ցանկանում է մարզել «Մանչեսթեր Յունայթեդը»

Զինեդին Զիդանը ցանկանում է շարունակել մարզչական գործունեությունը՝ Անգլիայի առաջնությանն ընդառաջ: Նա, հնարավոր է, գլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը», եթե Ժոզե Մոուրինյոն հրաժարվի այդ պաշտոնին: Այդ մասին գրում է sportrbc.ru-ն՝ իր հերթին հղում անելով՝  «L'Equipe» պարբերականին:

Ըստ աղբյուրի՝ Մոուրինյոն վերջին շրջանում դժգոհություն էր հայտնել ակումբից՝ նշելով, թե իրենց բարդ ժամանակներ են սպասվում, ու այդ հանգամնքն էլ հաշվի առնելով՝ Զիդանի՝ մարզիչ դառնալու հավանականությունը կարող է մեծ լինել:

Հիշեցնենք, որ Զիդանը «Ռեալի» մարզչի պաշտոնն ստանձնել էր 2016-ին: Երեք տարվա ընթացքում, որ հայտնի ֆուտբոլիստը մարզում էր ակումբը, «Ռեալ»-ականները 3 անգամ դարձել են չեմպիոնների լիգայի գավաթակիր, ինչպես նաև՝ երկու անգամ նվաճել են ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը: