Foto

Թուրքիայում կոչ են արել բոյկոտել ամերիկյան ծխախոտը

Ստամբուլի բժշկական համալսարանի ռեկտորը՝ պրոֆեսոր Ջևդետ Էրդոլը, կոչ է արել Թուրքիայի քաղաքացիներին բոյկոտել ծխախոտային արտադրանքը, այդ թվում՝ ԱՄՆ-ի արտադրանքը և թողնել ծխելը, փոխանցում է «aa.com.tr»-ը:
Նրա խոսքով, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Թուրքիայում տղամարդկանց 31 և կանանց 12 տոկոսի մահվան պատճառ են դառնում հիվանդությունները, որոնք առաջանում են ծխելու պատճառով:
 
Պրոֆեսորը նշել է, որ արտասահմանյան ընկերությունները վերահսկում են Թուրքիայի ծխախոտի շուկայի 98 տոկոսը:
«Այդ ընկերությունների 70 տոկոսն ամերիկյան ընկերություններ են: Նրանք գումար են աշխատում նաև նրանից, որ վաճառում են դեղամիջոցներ հիվանդություններ բուժելու համար, որոնք առաջանում են այդ ընկերությունների թողարկած ծխախոտի պատճառով:
ԱՄՆ-ի գլոբալ խելագարության լավագույն պատասխանը կարող է լինել այդ ապրանքների արգելքը և բոյկոտը: Կոչ եմ անում Թուրքիայի քաղաքացիներին բոյկոտել ծխախոտի գնումը և առհասարակ թողնել ծխելը», - ասել է Էրդոլը:
Vesti.am