Կինոքննադատները ներկայացրել են կինոյի պատմության դերասանական լավագույն դեբյուտները։ Վարկանիշային աղյուսակը հրապարակել է «IndieWire» պարբերականը, հայտնում է РБК-ն:
Հատկանշական է, որ ցանկում է նաև 2016 թվականին նկարահանված «Խոստումը» ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին:
Ժան-Պյեռ և Լյուկ Դարդենների ֆիլմում առաջին անգամ նկարահանվել է Ժերեմի Ռենյեն: Նա ընդամենը 15 տարեկան էր, բայց պարզվեց, որ նա ընդունակ է փոխանցել բարդ էմոցիաները՝ անկեղծորեն և վառ ներկայացնելով դրանք:
Դարդենները շարունակել են աշխատել Ռենյեի հետ. դերասանը նկարահանվել է բելգիացի ռեժիսորների ևս չորս ֆիլմում:
«Ռենյեն իր կերպարներին անկեղծ հուզականությամբ տալիս է այնպիսի էներգիա, որը բացահայտվում է ոչ թե երկխոսության մեջ, այլ գործողություններում: Սրանք շատ նուրբ հատկանիշներ են, և տեսախցիկը, կարծես, շտապում է հասնել հերոսի մարմնի շարժումների հետևից»,-ասել է «Cinemayward.com»-ի ներկայացուցիչ Ջոել Մեյվարդը:
Vesti.am









