Foto

Իսպանիայում՝ համերգի ժամանակ 266 մարդ է տուժել

Իսպանական Վիգո քաղաքում 266 մարդ է տուժել ծովափնյա համերգի ժամանակ կոնստրուկցիայի փլուզման հետևանքով, փոխանցում է «Газета»-ն:

Միջադեպը տեղի է ունեցել «O Marisquiño» փառատոնի ժամանակ: Փայտե հարթակը չի դիմացել հանդիսատեսների ծանրությանը և փլվել է, ինչի հետևանքով դրա վրա գտնվող մարդիկ հայտնվել են ջրում:

5 մարդ հոսպիտալացվել է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանության տվյալներով`զոհեր չկան:

Vesti.am